ՇՏԱՊ. Այս պահին լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. հավաքվել են մեծ թվով փրկարարներ… բարդ իրավիճակ է

Конец переписки Введите сообщение...

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում՝ «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց, հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով արմատից պոկվել ընկել է ու փակել ողջ ճանապարհը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ծառի ընկնելու հետևանքով վնասվել են կայանված վիճակում գտնվող Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Եթե փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ են գործել, ապա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները մինչև այժմ չկան: Վնասված ավտոմեքենաների տերերը սպասում են, որպեսզի քաղաքապետարանից ու թաղապետարանից մարդիկ գան դեպքի վայր, որ իրենք նրանց հետ քննարկեն, թե արդյող հնարավոր է՝ տուժած քաղաքացիներին փոխհատուցվի կրած վնասը: Ճանապարհը երկկողմանի փակվել է և ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ այս փողոցում ինչու չէ, նաև Երևանում, կան բազմաթիվ՝ վտանգ ներկայացնող ծառեր, որոնք պետք է հեռացվի և տեղը նորերը տնկվի, սակայն, չգիտես ինչու, պատասխանատուները այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում, մինչդեռ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր էր հրապարակել, որ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարներրը, երբ փորձել են վտանգավոր ծառերը էտել, կամ հեռացնել, ապա բնակիչները որոշ գրանդակեր բնապահպանների հետ աղմուկ են բարձրացրել և արգելել, որպեսզի այդ ծառերը հեռացվեն:

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/10/26/1108645/

(Visited 211 times, 1 visits today)