ՇՏԱՊ. երկրում տիրող գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված Առողջապահության նախարարության կարևոր ԿՈՉԸ…գրիպի և սուր շնչառական վարակների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Конец переписки Введите сообщение...

Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է. -խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, – եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի՛ հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան, թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, – եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, – մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի՛ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, – հագնվե´ք և հագցրե՛ք ձեր երեխաներին եղանակին համապատասխան, – պահպանե´ք և սովորեցրե՛ք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը, – օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, – հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, – հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով:

Աղբյուր

(Visited 553 times, 1 visits today)