ՍԿՍԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ ՀՀԿ-ԻՆ, ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է ՓՈԽՎԵԼ

Հունվար-փետրվար ամիսներին ՀՀԿ 100-ից ավելի մարդ է մտել։ Այս մասին Hraparak.am-ի տեղեկությունը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։«Ե՛վ շրջաններում, և՛ մարզերում, իրենք մոտեցել են մեր գրասենյակներ և ցանկություն են հայտնել՝ անդամագրվել կուսակցությանը՝ հիմնավորելով իրենց անձնական ցանկությամբ, որ որպես ՀՀ քաղաքացիներ ուզում են իրենց քաղաքական գործունեությունն իրականացրել այս կուսակցության հետ։ Սահմանված կարգով՝ ծանոթանում են կուսակցության ծրագրին, կանոնադրությանը»,-մանրամասնեց Ռուբեն Թադևոսյանը։Հիշեցնենք, որ ապրիլյան հեղափոխությունից հետո նախկին իշխող կուսակցությունից հազարներով կուսակցատոմսեր էին հանձնվում։ Հարցին, թե իրավիճա՞կ է փոխվել վերջին ութ ամիսներին, առաջ հազարներո՞վ էին դուրս գալիս, հիմա՝ հարյուրով մտնում, ինչո՞ւ, իրավիճա՞կ է փոխվել, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց․« Ես չեմ կարող ասել, Դուք պետք է պարզեք․․․ իրավիճակ, բնականաբար, փոխվել է»։

Հեղինակ: Անուշ Դաշտենց

(Visited 481 times, 1 visits today)