ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԹԻԿՈՒՆՔ Է ԿԱՆԳՆՈՒՄ․ «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ»

«Երկիր ծիրանի» կուսակցությունը  հայտարարություն է տարածել.

«2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից անցել է 8 ամիս: Այս 8 ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ մարմինները լիարժեք ենթարկվել են մեկ անձի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համաձայն տարածված հանրահայտ գաղտնալսումների` Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ քրեական գործերին։ Թե որքանով են նրա գործողություններն այդ տիրույթում օրինական` դեռ գնահատական կտրվի, սակայն նրա հրապարակային հայտարարությունները գալիս են լրացնելու այն կանխավարկածը, որ Նիկոլ Փաշինյանը գերազանց սպասարկում է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձևը` մասնավորապես Սերժ Սարգսյանին թիկունք կանգնելու հարցում:

Конец переписки Введите сообщение...

Սերժ Սագսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ նրան ենթակա ՀՀ ՀԿԾ-ն հրաժարվել քրեական գործ հարուցել: Սույն անգործությունը 2018 թվականի մայիսի 23-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է դատական կարգով: Բազմաթիվ հետաձգումներից հետո նշանակվել է դատական նիստ` 2019 թվականի փետրվարի 11-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` Ավան նստավայրում (հասցե` Երևան, Գյուլիքեխյան 20, նախագահող դատավոր` Արմեն Վարդապետյան)»:

աղբյուր

(Visited 51 times, 1 visits today)