ՇՏԱՊ. Գիշերը աղմկոտ կրակոցների գործով ձերբակալվել է բոլորին հայտնի…

Մեր տեղեկություններով, Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով այս գիշեր ձերբակալվել է քրեական հեղինակություն Պոնտյո մականունով հայտնի Պետրոս Հարությունյանը:Նշված դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին:Ավելի վաղ գրել էինք, որ Պոնտյոն իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ այդ օրը մտել էր «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել տնօրենի՝ «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոնտյոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը:

Քրեական հեղինակություն Պոնտյոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել: Երեկ իրավապահները հայտնաբերել են նրան եւ մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը):

Конец переписки Введите сообщение...

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Պոնտյոյի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն ասաց, թե իր պաշտպանյալը Պետրոս Հարությունյանն է, որը, ըստ նրա, մականուն չունի:

Հարցին՝ ընդունո՞ւմ է Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքը, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ պաշտպանական կողմի համար մեղադրանքը ապօրինի է. «Պետրոս Հարությունյանը ոչ մեկի վրա չի կրակել, առհասարակ կապ չունենք այդ դեպքի հետ, չգիտենք, թե ով է այդ Պոնտյոն եւ ինչ կապ ունի այդ դեպքը մեր հետ»,- ասաց Ալեքսանյանը:

Նշենք, սակայն, որ Ալեքսանյանի պաշտպան Պետրոս Հարությունյանը նույն ինքը Պոնտյոն է. նա ու նրա եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը, նախկինում դատապարտված են եղել

(Visited 427 times, 1 visits today)