Ցավալի ու ողբերգական լուր, շոկի մեջ են բոլորը…հերթական կորուստը հայ ժողովրդի համար. կյանքից հեռացել է ճանաչված ու սիրված…

Պոլսո Հայոց պատրիարքարանը 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ մինչև Զատկի տոն (ապրիլի 21) սուգ է հայտարարել։  Այդ ընթացքում հայկական եկեղեցիներին ու հիմնադրամներին առընթեր հաստատությունների բոլոր ոչ կրոնական միջոցառումները կհետաձգվեն։

Конец переписки Введите сообщение...

«Էրմենիհաբեր»-ը նաև գրում է, որ Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը մարտի 9-ի երեկոյան նիստ է գումարել՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հստակեցվել են պատրարքի հոգեհանգստի արարողության հետ կապված մանրամասները։Հոգեհանգստի արարողության կազմակերպման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին ժամը 10։00-ին՝ Գումգափուի Մայր եկեղեցում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կհուղարկավորվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։Իսկ մարտի 14-15-ին ժամը 15։00-18։00 ընկած ժամանակահատվածում հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Գումգափուի Մայր եկեղեցում վերջին հրաժեշտը տալ պատրիարքին։Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է 2019 թվականի մարտի 8-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ 62-ամյա պատրիարքը 2008 թվականից գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:

(Visited 554 times, 1 visits today)