ՎԵՐՋԱՊԵՍ,,,անսպասելի ու շոկային լուր,,ՔԻՉ ԱՌԱՋ․ 22 մլն դրամից ավել․ Ձերբակալվել է հայտնի պաշտոնյա..դուք նույնիսկ չէիք պատկերացնի, որ նա…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը։Վերջինս տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, պետական գործիչ Աշոտ Մարկոսյանն է։Նա 2003-2017 թթ. եղել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում աշխատելուց զատ՝ դեռևս 1991 թվականից՝ մասնագիտական հատուկ դասընթացներ է վարել Երևանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական համալսարան, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա: Տնտեսագիտության ոլորտում մի շարք վերլուծությունների հեղինակ է։

Конец переписки Введите сообщение...

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են օտարման ոչ ենթական ջրանցքներ և ջրանցքներ սպասարկող կառուցածքներ։Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով 2018թ. դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է Աշոտ Մարկոսյանը։Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի:

(Visited 894 times, 1 visits today)