Իրական հրաշք. Սառեցնել բոլոր վարկերի տոկոսների վճարումները , միայն տեսնեք, թե ում է վերաբերվում

Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները , որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը: «Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ սկսվել են քննարկումները այդ հարցի կապակցությամբ: Մասնավորաբար, որպես առավել հավանական տարբերակ վարչապետը դիտարկում է հետևյալ քայլերի հերթականությունը Նախ, ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում կայացնել մեկ տարով սառեցնել բոլոր գյուղատնտեսական և սպառողական վարկերի տոկոսների վճարումները:

(Visited 558 times, 1 visits today)