քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 19-ին Մանվել Գրիգորյանը….

Tert.am-ը գրում է. Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննության դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի ապրիլի 19-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Ըստ նրա՝ միջնորդությունը, հավանաբար, կմերժվի և դա պայմանավորված է կոնկրետ դատավորի տրամադրվածությամբ, վերաբերմունքով, ինչը վերջինս ակնհայտորեն չի էլ թաքցնում: «Որևէ նոր բան չի կարող տեղի ունենալ:

Եթե լինի էլ այդպիսի բան, ապա դա պայմանավորված չի լինելու դատարանի անկախությամբ, արդար դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ:

Կոնկրետ այս դատավորի դեպքում համոզվել ենք, որ եթե ինքը բարենպաստ միջանկյալ դատական ակտ էլ կայացնի, դա կարող է պայմանավորված լինել ամեն ինչով, բացի արդարադատության շահերից»,-իր կարծիքը հայտնեց փաստաբանը: Մանրամասներն՝ այստեղ ©

shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/15/1122386/

(Visited 283 times, 1 visits today)