ԻՆՉ ԱՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՑՆՑԵԼ Է ԲՈԼՈՐԻՆ…կիսվեք թող հայ ազգը տեսնի, որ վարչապետը բոլորի աչքի առաջ արեց դա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ, որտեղ մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին:

Համաժողովից հետո վարչապետը շրջել է Արտաշատում, ծանոթացել տեղական արտադրանքի ցուցահանդեսսին, խորհուրդներ տվել և լսել հայ ձեռնարկատերերի առաջարկություններն ու դիտողությունները հայկական շուկայի վերաբերյալ: Նա նաև համտեսել է ձեռնարկատերերի առաջարկած հայկական արտադրության սնունդը և ըմպելիքները:

Նա տաղավարներից մեկում սինդրիկ է համտեսել ու հարցրել, թե որտեղից են մթերում: Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասել է. «Իջևանից: Անհատներն են բերում, կազմակերպիչներ էլ կան: Քանի որ մի քանի տասնյակ կգ-ի համար մարդիկ չեն կարող գալ, հասնել Արտաշատ, կազմակերպիչները նրանցից տեղում գնում են, բերում, հանձնում մեզ»:

Վարչապետի խոսքով` հայկական արտադրանքն արտերկիր արտահանելիս, շատ կարևոր է տվյալ ապրանքի որակը, որպեսզի օտարազգի սպառողները շուկայում ճանաչեն և նախապատվությունը տան հայկական արտադրանքին:

(Visited 104 times, 1 visits today)