ՄԵՆՔ ԴԻՐՔՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ՄՆԱՆ.Աստված ձեզ հետ, տղերք ջան

Զորամասից մարտական հենակետ տանող ոլորապտույտ ճանապարհինեղանակը մի քանի անգամ փոփոխվում է. պայծառ արևին փոխարինելուէ գալիս տեղատարափ անձրևը, կարկուտը: Մեր վարորդը` ժամկետայինզինծառայող Հայկը, որն իր գործի վարպետն է, ճարպկորեն մեքենանվարում է կիրճի եզրով՝ հաղթահարելով ճանապարհիամենադժվարանցանելի հատվածները: Ստորաբաժանմանհրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահե Սաղաթելյանը, որայդ օրն ուղեկցում է ինձ, բացատրում է. «Ամեն դիրք յուրահատուկ է իրնշանակությամբ: Այս դիրքը, ուր գնալու ենք, հակառակորդին իշխողդիրքերից մեկն է: Հակառակորդի գյուղը գտնվում է անմիջապես դիրքիներքևում:

Հենակետի անձնակազմը լավ պատրաստված է: Դիրքի ավագը` ավագ սերժանտ Միսակ Գրիգորյանը, աչքի է ընկնումիր  բարձր մարտական պատրաստվածությամբ, հաճախ խրախուսվում է հրամանատարության կողմից: Դիրքումհերթապահում են ժամկետային զինծառայողները. տղաների ոգին բարձր է, հստակ գիտեն մարտականհերթապահության ընթացքում իրենց խնդիրները»:

Հարցիս, թե՝ ի՞նչն է հատկապես կարևոր մարտական հերթապահությունիրականացնող անձնակազմի բարձր բարոյահոգեբանական վիճակնապահովելու գործում, մայոր Սաղաթելյանը պատասխանում է.

–Առաջնագծի մեր սահմանները գծված են նաեւ ազատամարտիկներիարյունով: Ամենակարևորն այն է,  որ զինվորը հասկանա իրենվիճակված այսքան թանկ սահմանի  պաշտպանության արժեքը:

Բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու գործում նա կարևորումէ հատկապես հրամանատարների դերը:

–Մենք առաջնագծում ենք, գործ ունենք զենքի և մեր վաղեմի հակառակորդի հետ: Պետք է հստակ պահպանենքանվտանգության կանոնները, իսկ դրա համար զինվորները պետք է շատ լավ հրահանգավորված լինեն:Հրամանատարությունը հստակ աշխատում է այս ուղղությամբ, և փառք Աստծու, անցանկալի դեպքեր չեն լինում:

Հասնում ենք հենակետ, որտեղ մեզ  դիմավորում է դիրքի ավագ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտՄիսակ Գրիգորյանը: Ժամկետային զինծառայությունն էլ մարտական հենակետում անցկացրած զինվորականըվստահ է՝ «Զինվորը պետք է առաջին գծում ծառայի. նա այստեղ անշուշտ ավելի շատ բան կսովորի: Զորացրվելուցհետո էլ, եթե հանկարծ, Աստված չանի, կռիվ եղավ, արդեն հստակ կիմանա` ինչը ինչպես և ինչից հետո  է պետք անել,ոգին էլ ավելի բարձր կլինի»:

–Ասում են, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:

–Հայրենիքն ինձ համար ընտանիքից է սկսվում: Հայրենիքիդ սահմանները պաշտպանելով` առաջին հերթին ընտանիքդ  ես պաշտպանում: Բոլոր ընտանիքների գումարն էլ հենց հայրենիքն է:

–Ներքևից` գյուղից ենք գալիս և  գյուղացիների  հետ դիրքապահների մասին էինք զրուցում, ասում են. «Գիշերները հանգիստ ենք քնում, որովհետև հավատում ենք մեր պաշտպաններին»:

–Դա անկասկած ավելի է զգոն դարձնում բոլորիս: Շատ ուրախ եմ, որ գյուղի լույսերը վառ են, և գյուղացիները հանգիստ քնում են: Մենք այստեղ կանգնած ենք, որ գյուղի լույսերը վառ մնան: Իմ հենակետի մասին կարող եմ ասել,որ մարտական ոգին շատ բարձր է: Տղաները մեծ ոգևորությամբ են առաջնագիծը պահում:

Ավագ սերժանտ Գրիգորյանը մեզ ուղեկցում է դեպի դիտակետերից մեկը: Հերթափոխը հանձնող զինվորը զեկուցում է. «Պարո՛ն ավագ սերժանտ, մեր հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից շարժ չի նկատվել: Ավագ դիտորդ, սերժանտ Սերոբյան»: «Հերթափո՛խ, քայլով մա՛րշ»,- հրամայում է դիրքի ավագը:

(Visited 34 times, 1 visits today)