ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ… Մահացել է վաստակաշատ, բոլորիս կողմից սիրված հայ….

56 տարեկան հասակում, անժամանակ մեզանից հեռացավ վաստակաշատ ճարտարապետ Աշոտ Ջեմսի Ավետիսյանը Ծնվել է 1963թ: ԵՊՃՀ-ը ավարտել է գերազանցությամբ:

Աշոտ Ավետիսյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից անդամ էր, Հայաստանի ճարտարապետների միության, Ճարտարապետների միջազգային միության անդամ, ճարտարապետության միջազգային մրցույթների դափնեկիր: ՀՀ և մի շարք արտասահմանյան երկրների ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Աշոտ Ավետիսյանի ավանդն անգնահատելի է:

Նա ավելի քան 50 իրագործված նախագծերի, գիտական հոդվածների, «Աշխարհի քաղաքը 21-րդ դարի նոր քաղաքակրթական մոդուլ» եզակի գաղափարի, «Իմ Երևան» գրքի հեղինակն էր: Աշոտ Ավետիսյանը մտավորականի իր բարձր կերպարով բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ:

Նա ստեղծել է արժեքներ, որոնցով դեռ երկար կշարունակեն կրթվել նոր սերունդները: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մեծ Հայի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին: Անդառնալի կորուստ մեր բոլորիս համար…

(Visited 281 times, 1 visits today)