Իսկական հրաշք, հուլիսի 1-ից սկսած կլինի…

Կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության եւ գերմանական Վերականգնման վարկերի բանկի միջեւ Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման ծրագրին 13 միլիարդ դրամ գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:Հարցը զեկուցեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Ըստ նախագծի՝ «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացումը, որի տեւողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների եւ բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը եւ անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։

(Visited 111 times, 1 visits today)