Մոխրի վերածված երիտասարդները այս տարի նշանվել էին և պատրաստվում էին ամուսնանալ. Պարզվում է նրանք

Երևան-Արմավիր ճանապարհին մայիսի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած ավտովթար-պայթյունի զոհ դարձած երիտասարդների մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոխրի վերածված երիտասարդները այս տարի նշանվել էին և պատրաստվում էին ամուսնանալ։

Մեքենայի վարորդը` Կարեն Սարգսյանն աշնանը կդառնար 26 տարեկան։ Երիտասարդն ապրում էր Արմավիր քաղաքում։

Ուղևորուհին` 27-ամյա Կարինե Գինոսյանն ապրում էր Մեծամոր քաղաքում։

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ այրված «Օպել» մակնիշի մեքենան պատկանել է մահացած աղջկա 25-ամյա եղբորը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին, ժամը 00.01-ի սահմանում Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով բռնկված հրդեհից ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ դի՝ «Օպելի» հարևանությամբ, իսկ մոտ 10 մետր հեռավորության վրա՝ դիակի այրված մասեր:

Հրդեհը մարվել էր ժամը 01.20-ի սահմանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

(Visited 212 times, 1 visits today)