Հայտնի, թե որ օրերին կանցկացվեն 2019 թվականի միասնական քննություններն ըստ առարկաների

ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների:

ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը:

Մասնավորապես, հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,

  • հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»,
  • հունիսի 11-ին` «Ֆիզիկա»,
  • հունիսի 14-ին` «Օտար լեզու»,
  • հունիսի 18-ին` «Մաթեմատիկա»,
  • հունիսի 21-ին`«Հայոց պատմություն» և  «Քիմիա»,
  • հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու»:
(Visited 49 times, 1 visits today)