Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կփրկվես դու` եւ քո տունը…

Հայր մեր որ յերկինս ես,սուրբ եղիցի անուն քո.Եկեսցէ արքայութիւն քո.եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:Զի քո է արքայութիւնեւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱմէնՀայրն ու փոքրիկ դուստրը անցնում էին կամրջով։ Հայրը վախեցավ, որ աղջիկը կընկնի գետը, այդ պատճառով խնդրեց աղջկան ամուր բռնել իր ձեռքը։ Փոքրիկը պատասխանեց.
-«Ոչ, հայրիկ, դու բռնիր իմ ձեռքը»։«Ո՞րն է տարբերությունը»,- հարցրեց հայրը։«Մեծ տարբերություն կա, — պատասխանեց դուստրը,— եթե ես բռնեմ քո ձեռքը և ինչ-որ բան պատահի, հավանականությունը մեծ է, որ ես այն բաց կթողնեմ։ Բայց եթե դու բռնես, ես համոզված եմ, որ ինչ էլ պատահի, դու իմ ձեռքը երբեք բաց չես թողնի»։Մենք հաճախ աղոթում ենք. «Տեր, մեզ մի թող»։ Սակայն այդ մենք ենք Աստծուն թողնում։ Ինչ էլ որ պատահի, Նա երբեք մեզ մենակ չի թողնում, Նա մեզ հետ է։
ԱՄԵՆ !!!

(Visited 7 times, 1 visits today)